Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

դդ

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում իրականացված ահաբեկչության  ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներ Արտեմ Դոնսկովին, Նիկիտա Իվանովին և Իսլամ Խալիլովին մեդալ է շնորհել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ հղում կատարելով համապատասխան հրամանագրին:

Դպրոցականները, ովքեր դպրոցից հետո ազատ ժամանակ աշխատել են որպես հանդերձարանում,  «Կրոկուս սիթի հոլ»–ում կարողացել են շենքից դուրս բերել մոտ հարյուր հոգու, իսկ նրանցից հետո ևս մի քանի հարյուր մարդ փախել է նույն ելքով։

Մարտի 22-ի երեկոյան զինված անձինք ներխուժել էին Մոսկվայի մարզում գտնվող «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահորտեղ պետք է ելույթ ունենար «Պիկնիկ» խումբը։ Նրանք կրակ էին բացել մարդկանց վրաինչպես նաև հրկիզել շենքը։ Ահաբեկչության հետևանքով կան զոհեր և վիրավորներ:

--00—ՍՊ