Ալմաթիում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների առաջին փուլը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

438172250_833964682094364_4082821975801031011_n.thumb_

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունների առաջին փուլն ավարտվել է, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Հանդիպումն ավելի քան 4 ժամ է տևել, դրանք կշարունակվեն նաև վաղը։

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Երևան կատարած պաշտոնական այցի ժամանակ հայտարարել էր, որ Ղազախստանը պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հարցում և հարթակ տրամադրել երկու երկրի միջև բանակցությունների համար։

--00—ՅՄ