Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

ԿԿ

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է: Մայիսի 14-16-ը Հայաստանում կայանալիք միջոցառման շրջանակում քննարկումների առանցքում կլինի տարածաշրջանի երկրներին ՎԶԵԲ աջակցությունը անընդհատ փոփոխվող միջավայրի պայմաններում և համատեղ ուժերով շոշափելի արդյունքի հասնելու հեռանկարները: 

Փորձագետները, բիզնես առաջնորդներն և ՎԶԵԲ անդամները մտքեր կփոխանակեն մակրոտնտեսական միջավայրին, կայուն զարգացմանը, ներառական տնտեսությանը, թվայնացմանն և տեխնոլոգիաներին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի շուրջ:

«ՎԶԵԲ-ը Կոնվերս Բանկի երկարամյա գործընկերն է, որի հետ համագործակցության հարուստ ու արդյունավետ փորձառություն ունենք: Մեզ համար պատիվ է լինել մաս այս կարևորագույն միջոցառման, որտեղ քննարկվելու են Բանկի համար սկզբունքային թեմաներ: Կոնվերս Բանկի ռազմավարական կարևորագույն ուղղություններից և գործունեության սկզբունքներից են կայուն զարգացումը, կանաչ ֆինանսավորումը, թվայնացումն ու ֆինանսների հասանելիությունը հնարավորինս լայն խմբերի»,-ասել է Ֆինանսական հաստատությունների և միջազգային բանկային հարաբերությունների վարչության պետ Նելլի Քոչարյանը:

Միջոցառման շրջանակում Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ և մասնակցությամբ կկայանա կապիտալի շուկաների զարգացման ներկա միտումներին և մարտահրավերներին նվիրված պանելային քննարկում, որին կմասնակցեն նաև ՀՀ պետական շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային գործընկերներ:

 

--00—ԱՊ