ԱՄՆ-ն պատրաստ է օգնել ՀՀ-ին և Ադրբեջանին երկարաժամկետ խաղաղության հասնելու հարցում. Օլսոն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

901d7d99-645b-4cab-8141-d9aad3ea61f8.jpg

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, ազգային ժողովի փոխնախագահ և կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ հանդիպումներում ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Օլսոնը ընդգծեց հայ-ամերիկյան երկկողմ ամուր կապերը։ Այս մասին նշված է Հայաստանում ԱՄՆ դեսպանության տրածած հաղորդագրությունում:

«Նա նաև ընդգծեց Միացյալ Նահանգների պատրաստակամությունն օգնել Հայաստանին և Ադրբեջանին լարվածության ապաէսկալացման և երկարաժամկետ ու համընդգրկուն խաղաղության հասնելու հարցերում»,-ասված է հաղորդագրությունում:

--00—ԶՀ