Հայտնի է Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողության օրը և ժամը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

Capture

Россия 1 հեռուստաալիքը հայտարարել է մայիսի 7-ին Մոսկվայի ժամանակով 12.00-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողության ուղիղ հեռարձակման մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մարտի կեսերին Պետդումայում «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը հայտնել էր, որ նախագահի երդմնակալությունը տեղի կունենա մայիսի 7-ին, իսկ մայիսի 8-ին կքննարկվի կառավարության նախագահի նշանակման հարցը։

--00—ՅՄ