Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

l-2vImeDxJ8z

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել․ «New Day լրատվամիջոցի օպերատորի և Oragir.news-ի լրագրող Անի Ներկարարյանի նկատմամբ ոստիկանության ապօրինի ու անհամաչափ գործողությունները, լավագույնս ցույց են տալիս իշխանության վերաբերմունքը լրատվամիջոցների ներկայացուցիչների և լրատվամիջոցների նկատմամբ»:

--00—ՅՄ