Ղազախստանի իշխանությունները միջնորդ չեն լինի Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ների հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

ղա

Ղազախստանի իշխանությունները միջնորդ չեն լինի Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցություններում։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարով

«Մենք այժմ կապի մեջ ենք Ադրբեջանի և Հայաստանի մեր գործընկերների հետ։ Առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև։ Աստանայի միջնորդության մասին խոսք չի գնում, մենք միայն բարի կամքի ծառայություններ ենք մատուցում, այսպես կոչված, good offices»,- ասել է նա։

--00—ԼՀ