Ղազախստանի և ՀՀ-ի պաշտպանության նախարարները արձանագրել են համագործակցության զարգացման մեծ ներուժ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

հու

 Հունվարի 23-ին` Ղազախստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում, Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Արարողությունից հետո մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Ղազախստանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Ռուսլան Ժակսիլիկովի հանդիպումը՝ ընդլայնված կազմով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ղազախական պաշտպանական համագործակցությանն առնչվող, անվտանգային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Երկուստեք արձանագրվել է համագործակցության զարգացման մեծ ներուժը, պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ։

Հանդիպման ավարտին պաշտպանության նախարարները ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև պաշտպանական ոլորտում 2024 թվականի համագործակցության պլանը, որը ներառում է մի շարք միջոցառումներ Հայաստանում և Ղազախստանում։

1

 

3

--00—ԼՀ