Ղազախստանը պատրաստ է իր հարթակը տրամադրել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև բանակցությունների համար. Տոկաև

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

Մենք պայմանավորվեցինք ակտիվորեն համատեղ աշխատել, մասնակցել խաղաղության գործընթացին։ Այս մասին այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հայտարարությունների ընթացքում նշեց Հայաստանում գտնվող Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

«Ողջունում ենք Հայաստանի ու Ադրբեջանի ձգտումը կնքել խաղաղության համաձայնագիր։ Ղազախստանը պատրաստ է առավելագույն օժանդակություն տրամադրել այստեղ և բարի ծառայությունների առաքելություն ստանձնել, այսինքն՝ իր հարթակը տրամադրել բանակցությունների համար երկու երկրների միջև»,  - իր խոսքում նշեց Ղազախստանի նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ