Քննարկվել են ՀՀ-Սաուդյան Արաբիա տնտեսական և աշխատաշուկայի հարաբերությունների զարգացման հարցերը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

դդ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը «Համաշխարհային տնտեսական ֆորումի» (World Economic Forum) շրջանակում հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի և պլանավորման նախարար Ֆեյսալ բին Ֆադլ բին Մուհսին Ալ-Իբրահիմի հետ:

Կողմերը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական և աշխատաշուկայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:

Կարևորվել է բարձրարտադրողական ոլորտներում երկու երկրներից աշխատանքային ռեսուրսների ներգրավման հնարավորությունները, անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության հեռանկարներին։

--00—ՍՊ