Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

f

Հունաստանի Կոմոտինի քաղաքի երաժշտական ​​դպրոցի դահլիճում կայացել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառում, որին ներկա են գտնվել մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ գյուղտնտեսության զարգացման և պարենի փոխնախարար Ստավրոս Քելեցիսը: Հայտնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից։



Միջոցառման հիմնական բանախոսն է եղել Հունաստանի խորհրդարանի «Նոր Դեմոկրատիա» կուսակցության պատգամավոր, Պանտեոնի անվան համալսարանի միջազգային իրավունքի և արտաքին քաղաքականության պրոֆեսոր Անգելոս Սիրիգոսը՝ «Ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում. ապահովել, որ այն, ինչ տեղի է ունեցել, այլեւս երբեք չի կրկնվի» թեմայով:

Ըստ աղբյուրի՝ միջոցառմանը ներկա են եղել նաև Կոմոտինի քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչներ՝ ի դեմս համայնքի ղեկավար Ստեփան Մաթեոսյանի:

--00—ՍՊ