Փաշինյանը Եկեղեցին չկարողացավ զավթել, դա իրեն օր-արև չի տալիս, ամեն ինչ անում է վարկաբեկելու համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

Տավուշը փորձաքարն է, եթե հաջողվի, բոլոր մարզերում այդ ձեռագրով է իրականացվելու։ Հայկական գյուղերի վերադարձման վերաբերյալ խոսում են, որ Ադրբեջանը պետք է վերադարձնի, որ դավադրությունն առանց խոչընդոտ իրականացվի, լավ գիտեն, որ նրանք ոչինչ էլ չեն վերադարձնելու։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց գրող, գրականագետ Կարո Վարդանյանը։

«Ալիևն իր փափախը դրել է դիմացը ու բանակցում է, բայց աշխարհին ցույց է տալիս իբր երկկողմանի բանակցություններ են ընթանում։ Եթե սահմանազատման հարցում միջնորդներ լինեին, երաշխավոր կլինեին գործընթացին, եթե թույլ տանք դիվային ծրագիրը իրականացվի, դա ՀՀ-ի կործանումը կլինի։

Խոսելով պայքարի մասնակիցների, մասնավորապես՝ Բագրատ Սրբազանի անվան շուրջ քննադատությունների ու մեղադրանքների մասին՝ Վարդանյանը նկատեց, որ Եկեղեցին միակ տեղն է, որին Փաշինյանը չի կարողանում իշխել։

«Փաշինյանը քինախնդիր է, չի կարողանում հաշտվել այն իրականության հետ, որ չի կարողացել Եկեղեցին զավթել։ Ամեն տեղ իր ձեռքը կոխեց, միակ տեղը, որ չկարողացավ, դա հայ Եկեղեցին է, ինչն իրեն օր ու արև չի տալիս, ամեն ինչ անում է այն վարկաբեկելու համար։ Փաշինյանն ուզում է իր քիմքին հաճելի կաթողիկոս լինի, որը կխրախուսի իրենց արածները»,- ընդգծեց գրականագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ