Ծաղկաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

ծաղ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային  կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ՌԵՍՏ ԿՈՆՑԵՊՏ» ՍՊԸ-ին  պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Ծաղկաձոր, Օրբելի եղբայրներ 20):

Ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ սննդի կառույցը գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով։ Մասնավորապես՝

-  սննդի կառույցը՝ խոհանոցը ապահովված չէ ձեռքերի լվացման համար  նախատեսված, հարմար տեղակայված բավարար քանակությամբ լվացարաններով՝ ապահովված տաք և սառը ջրով,

- խոհանոցի հատակը և պատերը վնասված են և չունեն հարթ մակերես,

-   աշխատանքային մակերևույթները չեն պահվում նորոգ վիճակում,

- սանհանգույցի դուռը անմիջապես բացվում է սննդամթերքի մշակման սենյակների մեջ։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։

--00—ԼՀ