ԵԱՏՄ-ում Ղազախստանի, Ղրղզստանի և ՀՀ-ի ներկայացրած ինտեգրման մակարդակի հետ պետք է հաշվի նստել. Տոկաև

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

l-17x0wh-966x563z-0.8135.jpeg

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Եվրասիական տնտեսական համաժողովի նիստի ժամանակ անդրադարձել է Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետությանը, նշել, որ երկու երկրների միջև ինտեգրման մակարդակն այնքան բարձր է, որ նրանք ունեն ընդհանուր միջուկային զենք: Այս մասին գրում է «Լուրեր»-ը։

Տոկաևի խոսքով՝ համաշխարհային քաղաքականության պատմության մեջ առաջին անգամ երկու երկրներ գործում են որպես մեկ պետություն՝ միասնական քաղաքական, իրավական, ռազմական, տնտեսական, արժութային, մշակութային, ինչպես նաև հումանիտար տարածքով:

Ղազախստանի նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանի և Բելառուսի ինտեգրման մակարդակը տարբերվում է այն մակարդակից, որը ներկայումս առկա է ԵԱՏՄ մյուս երկրների մոտ: «Կա նաև ինտեգրման այլ մակարդակ, որը ներկայացված է Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի կողմից, և այդ իրողության հետ պետք է հաշվի նստել»,- ասել է Տոկաևը:

--00—ԶՀ