Ինտերը հաղթեց, Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

Mkhitaryan-750x375

Իտալական Ա Սերիայի 34-րդ տուրի շրջանակում այսօր կայացավ «Ինտեր»-«Տորինո» հանդիպումը։

«Ինտերը» դեռ նախորդ տուրում ապահովել էր իր համար հոբելյանական՝ 20-րդ չեմպիոնությունը։

Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2-0 հաշվով։ Այս խաղում դուբլ ձևակերպեց Չալհանօղլուն։

Մեկնարկայն րոպեներից հանդիպմանը մասնակցեց Հենրիխ Մխիթարյանը՝ փոխարինվելով 63-րդ րոպեին։ Հայ ֆուտբոլիստն այսօրվա խաղում դարձավ գոլային փոխանցման հեղինակ։

Այս խաղից հետո «Ինտերն» իր ակտիվում ունի 89 միավոր։ «Տորինոն» 46 միավորով 10-րդն է մրցաշարային աղյուսակում։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ