Որպես ֆուտբոլիստ պատրաստ ես կյանքդ տալ Կլոպի համար․ Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

photo_2024-03-21_12-38-08.

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մասին։ Հայ կիսապաշտպանը մասնագետի հետ աշխատել է Դորտմունդի «Բորուսիայում»։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

«Ինչպիսի՞ մարզիչ է Կլոպը: Հոգեբան։ Նա քեզ վստահություն է հաղորդում և ազատություն տալիս խաղադաշտում: Որպես ֆուտբոլիստ պատրաստ ես կյանքդ տալ Կլոպի համար»,- Մխիթարյանի խոսքը մեջբերել է «Ինտերի» մամուլի ծառայությունը։

Այս տարվա հունվարին 56-ամյա Կլոպը հայտարարել էր ընթացիկ մրցաշրջանի ավարտին «Լիվերպուլից» հեռանալու մասին։

--00—ԼՀ