ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Ադրբեջանն առայժմ չի նախատեսում բանակցություններ անցկացնել հայկական պատվիրակության հետ՝ ՄԱԿ ԳԱ նստաշրջանի շրջանակներում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Բանակցություններ այս պահին նախատեսված չեն»,- ասել է Բայրամովը՝ հավելելով, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ՄԱԿ-ում հանդիպում ևս նախատեսված չէ։
Ադրբեջանի ԱԳ ղեկավարը նաև հաստատել է, որ մասնակցելու է Արցախի հարցով սեպտեմբերի 21-ին նախատեսված ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստին։
--00—ՅՄ