Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

photo_2024-04-28_12-19-09

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Նկարում պատկերված է Հայաստանի Հանրապետության տարածքը՝ որպես «Արևմտյան Ադրբեջան»։

Սա դրվագ է Ադրբեջանում պետականորեն ստեղծված և առաջ մղվող «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հերթական հոլովակից։

Քարտեզում կարող եք տեսնել թյուրքերեն տեղանուններ և «Մենք վերադառնալու ենք» կոչը։

Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը»։

--00—ՅՄ