«Խաղաղության վերջին առաջարկն ենք անում», սա իրականում ոչ թե խաղաղության առաջարկ է, այլ սպառնալիք

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

վար

Թուրքագետ Վարուժան Գեղամյանն իր ֆեյսբուքյան միկրոբլոգում գրում է.«Նայեցի թուրքական գլխավոր մեդիան։ Գրեթե բոլորը (իսկ Թուրքիայում իշխանության վերահսկողության տակ է ամբողջ մեդիայի 2/3-ը) անդրադարձել են հիմնական թեմային՝ Նախիջևանում Ալիև-Էրդողան երեկվա հանդիպմանը։

Ասեմ, թե ինչ կարևոր ուղերձ էին պարունակում այդ բոլոր անդրադարձերը։

Հիմնականը հետևյալն էր. Հայաստանին «խաղաղության վերջին առաջարկն ենք անում»։

Սա իրականում ոչ թե խաղաղության առաջարկ է, այլ սպառնալիք։ Եթե Հայաստանը չկատարի Թուրքիայի բոլոր նախապայմանները (որոնք Թուրքիան կոչում է «անկեղծ քայլեր»), ապա հաջորդական քայլերը հայտնի են։

Իսկ որո՞նք են նախապայմանները։ Ահա դրանց մեծ մասը.

- Սյունիքով միջանցք

- Տավուշի, Արարատի ու Վայոց ձորի մարզերից նոր տարածքների հանձնում

- Հայկական բանակի կրճատում

- Ատոմակայանի փակում

- Հայաստանում թուրքերի և ադրբեջանցիների բնակեցում՝ իրավունքների ապահովմամբ

- Թուրքիայի հետ սահմանների վերասահմանազատում

- Կրթական համակարգի ու պետական խորհրդանիշների փոփոխություն

- Ցեղասպանության թեմայի փակում

- Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերում»,- գրում է Գեղամյանը։

--00—ԼՀ