Տարեց մարդկանց սպանելու սպառնալիք հնչեցրած անձը ձերբակալվել է

 ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 9, 24News 

դանակահարություն

 Հունվարի 8-ին, ժամը 09.30-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ժամը 01.00-ին տանը, վիճաբանության ժամանակ, 54-ամյա եղբայրը դանակով և մկրատով սպառնացել է սպանել 83-ամյա հորը և 82-ամյա մորը, ապա ձեռքերով հարվածել է նրանց՝ պատճառելով ֆիզիկական ցավ, այնուհետև ծածկոցը հոր պարանոցին փաթաթելով՝ փորձել է խեղդել նրան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը տուժողներից ընդունել է հաղորդումներ։ 54-ամյա տղամարդը բերման է ենթարկվել Էրեբունու:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
54-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Կատարվում է նախաքննություն:

--00—ՄՀ