Հայաստանի համար կարևոր է փոխադարձաբար պատասխանել Ադրբեջանի խաղաղության ջանքերին. Բայրամով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

0415247f9c71c0c68946adb0a121e8287124af

Կարևոր , որ Հայաստանը փոխադարձաբար պատասխանի Ադրբեջանի խաղաղության ջանքերին։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին Ուզբեկստան աշխատանքային այցի շրջանակներում Պարսից ծոցի համագործակցության խորհրդի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև Ռազմավարական երկխոսության երկրորդ նախարարական հանդիպման ժամանակ իր ելույթում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը մանրամասն տեղեկացրել է հետհակամարտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

--00—ՅՄ