ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ահազանգում է․
«Մինչ ՀՀ իշխանական պրոպագանդան «կոլըչկաների» հրավառություն է անում, ադրբեջանական քարոզչական մամուլը հստակ շեշտում է, որ դա իրենց համար «պայմանական սահման» է։
Երբ հակառակորդդ պարզ ասում է իր ծրագրերի ու ընկալումների մասին, իսկ դու շարունակում ես քո վտանգավոր քաղաքականությունը, ուրեմն դու կամ ծայրահեղ տգետ ես կամ կոլաբորանտ։ Երկու դեպքում էլ՝ դա սպառնալիք է պետության գոյության համար»,- հայտնել է ադրբեջանագետը։
--00—ՍՊ