Փաշինյանի և կիրանցեցիների`2 ժամ տևած հանդիպումն ավարտվել է. մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

Կառավարության շենքում շուրջ 2 ժամ տևած քննարկումից հետո ավարտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կիրանցեցիների հետ հետ հանդիպումը:



Բնակիչները դուրս եկան այլայլված, ոմանք նաև լացելով: 



24News-ի հետ զրույցում բնակիչներից մեկը փոխանցեց, որ որևէ արդյունքի չեն հասել, լինելու է այնպես` ինչպես կա: Կիրանցեցիները  մի քանի րոպե շարունակեցին կանգնած մնալ Կառավարության շենքի մոտ` շրջապատված մնալով ոստիկաններով, զրուցեցին միմյանց հետ: Բնակիչներից մեկը ասաց, որ որևէ սանտիմետր հող չունեն հանձնելու և հեռացան, առանց որևէ այլ բան ասելու, չպատասխանելով լրագրողների հարցերին:



Նշենք, որ հանդիպմանը ներկա էր նաև Կիրանցի ղեկավար Կամո Շահինյանը, որը բնակիչների հետ դուրս չեկավ շենքից:



Ներսում էր նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը ևս այդ մուտքով դուրս չեկավ որտեղից դուրս էին եկել բնակիչները:



ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ևս եղել են այս քննարկմանը:



Մերի Մանուկյան