Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

ե.

Թուրքիայի հարավ-արևմուտքում՝ էգեյան ծովին հարող տարածքում, ուժգին երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Ինչպես հայտնում է Թուրքիայի կառավարությանն առընթեր «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD), այն գրանցվել է Մուղլայի Դաթչա շրջանում:

Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ: Վնասների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում: 

 --00—ԼՀ