Ֆինանսների նախարարն ու Համաշխարհային բանկի տնօրենը քննարկել են նոր ծրագրերի մեկնարկը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

ֆին

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 29-ին ընդունել է Համաշխարհային բանկի՝ Հայաստանն ընդգրկող երկրների խմբի Գործադիր տնօրեն Եվգենի Ռուգենաաթին:

Կողմերն անդրադարձել են Վաշինգտոնում տեղի ունեցած ԱՄՀ և ՀԲ Կառավարիչների խորհուրդների գարնանային հանդիպումների արդյունքներին: Նախարարը շնորհակալություն է հայտնել Գործադիր տնօրենին Բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանը հավուր պատշաճի ներկայացնելու և Հայաստանին վերաբերող ծրագրերի քննարկումներում հայկական կողմի տեսակետների արտահայտման և դրանց  աջակցելու համար:

Խոսելով Հայաստանում ՀԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքի և հնարավոր զարգացումների մասին՝ կողմերը քննարկել են նաև հետագա համագործակցության ընդլայնման ուղիները, մասնավորապես՝ նոր ծրագրերի մեկնարկը:

Կողմերը պայմանավորվել են շարունակել առկա արդյունավետ փոխգործակցությունը՝ նախանշված արդյունքներին հասնելու նպատակադրմամբ։

--00—ԼՀ