130 դպրոցում քաոսը շարունակվում է. դասարանների մեծ մասը դատարկ է, տնօրենը շրջում է ոստիկաններով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News 

դ

Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցում իսկական քաոս է։ Տնօրեն Նվարդ Հովսեփյանի կողմից դպրոցը ոստիկաններով շրջապատելու հետևանքով աշակերտներն այսօր չեն գնացել դպրոց, դասարանների մեծ մասը դատարկ է։

 «Երեկ մեր երեխաները մեծ սթրես են տարել։ Վաղ առավոտից դպրոցը շրջապատված է եղել ոստիկաններով, երեխաները սարսափելի հոգեվիճակում էին։ Այսօր էլ նույն վիճակն է։ Այդ պատճառով մեր դասարանում և գիտեմ, որ բազմաթիվ դասարաններում ևս իրենց երեխաներին պարզապես չեն ուղարկել դպրոց։ Մենք հետամուտ ենք լինելու պարզել՝ ի՞նչ իրավունքով է տնօրեն կոչվածը ահաբեկում մեր երեխաներին ոստիկաններով։ Ես՝ որպես ծնող, իրավունք ունեմ հասկանալու ինչո՞ւ են վաստակաշատ փոխնտօրենները հրաժարվում իրենց պարտականություններից և ինչո՞ւ է այդ քաոսը մի մարդու պատճառով, որը մեկ տարում քանդեց Երևանի լավագույն դպրոցներից մեկը, խայտառակեց այն բարի անունը, որն ուներ այս դպրոցը»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի բակում հավաքված ծնողներից մեկից։

 Ծնողներից մյունս էլ հավելեց. «Մեզ զարմացնում՝ ինչո՞ւ են պատկան մարմինները լուռ։ Երեք օր է՝ ո՛չ Երևանի քաղաքապետարնից, ո՛չ ԿԳՄՍՆ-ից մինչ այս պահը դպրոցում տիրող իրավիճակի վերաբերյալ որևէ գնահատական չեն հնչեցրել։ Մենք արդեն սկսում ենք մտածել, որ հովանավարչություն է, և, օրինակ, ԿԳՄՍՆ-ում կամ Քաղաքապետարանում տեղյակ են՝ ինչ ոստիկանական տեռոր է անում դպրոցի տնօրենը և նորմալ են համարում դա։ Երեկվանից ասում են՝ դպրոցում ներքին խնդիրեներ են, սա ներքին խնդի՞ր է... Ես՝ ինքս տեսախցիկների առաջ երեկ հայտարարեցի, որ իմ երեխայի դասացուցակում առկա դասերը պարզապես չեն ուսուցանվել, որովհետև Նվարդ Հովսեփյանը չի բարեհաճել դասավանդել, սա ներքի՞ն խնդիր է։ Բա «արտաքին» խնդիրը ո՞րն է, էլ ի՞նչ պիտի լինի, որ տեղից շարժվեն պատասխանատուները»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

--00—ԼՀ