Ամերիկացի և հայ մասնագետները պատրաստակամություն հայտնեցին շարունակել համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

photo_2024-05-02_17-33-13

Ապրիլի 30-ին տեղի ունեցավ վիրտուալ քննարկում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի, մշակութային ժառանգության հայ մասնագետների և ԱՄՆ Հոլոքոստի թանգարանի երկու փորձագետների մասնակցությամբ։

Նրանք դիտարկեցին բանահավաքչության և գրավոր վկայությունների հավաքագրման սկզբունքներն ու էթիկական ստանդարտները։ Տեղի ունեցավ կարծիքների արժեքավոր փոխանակում և դիտարկվեց հարցերի լայն  շրջանակ՝ տեղահանվածների հետ հարցազրույցների անցկացման բարդություններից մինչև բանավոր վկայությունների հավաքագրման կարևորությունը հետագա վայրագությունների կանխման հարցում։

Ամերիկացի և հայ մասնագետները պատրաստակամություն հայտնեցին շարունակել համագործակցությունը և կապ պահպանել միմյանց հետ։

--00—ՅՄ