Գետափ-Մարտունի ճանապարհին ջրաբերուկները լցվել են ճանապարհի երթևեկելի հատված

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

l-0x130wh-1280x746z-0.6141 (1)

Մայիսի 2-ին` ժամը 01:22-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի «Սիսական» ռեստորանային համալիրի մոտակայքում սարի լանջից քարը պոկվել և ընկել է առվի մեջ, ինչի հետևանքով ցեխ և քարեր են լցվել ավտո-ճանապարհի երթևեկելի հատված:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 6-րդ կմ-ին սելավատարի խցանման հետևանքով ջրաբերուկները լցվել են ճանապարհի երթևեկելի հատված (մոտ 15 քմ)՝ այն դարձնելով միակողմանի երթևեկելի։

Փրկարարները սահմանազատել են ավտոճանապարհի փակ հատվածը և բացել ոռոգման առվի ու ճանապարհամերձ սելավատարի խցանումը։ Ճանապարհը մաքրվել է ջրաբերուկներից և երկկողմանի երթևեկելի է։

--00—ՅՄ