Վթար՝ Գետափ-Մարտունի ճանապարհին. «ՎԱԶ-2121»-ը մոտ 5 մետր սահել է հարակից ձորակը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

վթար

Ապրիլի 29-ին՝ ժամը 07:34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Աղնջաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վահիկ Ա., ծնված 1989 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 5 մ սահել դեպի հարակից ձորակը. տուժածներ չկան:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: