Գետափ-Մարտունի ճանապարհին «Opel Vectra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլորվել ձորը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

նկար

Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 5-ին՝ ժամը 16։16-ին, ահազանգ է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են  ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Հ․, ծնված 1954 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրյա արգելապատնեշին և գլորվել մոտակա ձորը (մոտ 20 մետր)։ Վարորդը և ուղևոր Լ․ Ջ․-ն (ծնված 1987 թ.) հոսպիտալացվել են Եղեգնաձոր քաղաքի  ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը, իսկ ավտոմեքենան ուղղելու և ճանապարհի երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

5

--00—ԼՄ