Ի՞նչ եք ամեն մեկդ մի ФСБ-ի գեներալ կպցրել ու Գոդ Նիսանովի սթեյքնոցից դիստանցիոն հեղափոխություն անում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

«Տրյապկա» իշխանությունը դիմում է անմարդկային ռեպրեսիաների, Նիկոլն ամեն ինչ անում է քաղաքացիական բախումներ հրահրելու, ընդդիմադիրներին վարկաբեկելու և իրար դեմ հանելու համար։ Իշխանությունը վախեցած է, անցել է անթույլատրելի գծերը, նողկալի ու զազրելի քարոզչական տեխնոլոգիաներ են կիրառվում պայքարողների նկատմամբ։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հասարակական - քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։

«Ջինը շշից բաց է թողնված, ռեժիմը ինչքան էլ խցկի մեջը՝ չի կարող, ընդդիմությունը պետք է պատրաստ լինի ու մինչև վերջ պայքարի։ Ռեժիմը փլվում է, արհեստական շնչառությունով ուզում է իր կյանքը երկարացնել, դրա համար որևէ կարմիր գիծ չի պահելու»,- ընդգծեց Զոհրաբյանը։

Ինչ վերաբերվում է դրսից պայքարողներին, Զոհրաբյանը նշեց, որ լուրջ չէ դրսից պայքարը, պետք է վերադառնան ու միանան իրենց․ «Ի՞նչ եք ամեն մեկդ մի ФСБ-ի գեներալ կպցրել ու Գոդ Նիսանովի սթեյքնոցից դիստանցիոն հեղափոխություն անում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ