Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կառաջարկի Ադրբեջանում ստեղծել ականազերծման եվրոպական խումբ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

ֆֆ

Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը Հայաստանից հետո կայցելի Ադրբեջան և Վրաստան քննարկելու երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև մեկնարկ տալու նոր նախաձեռնությունների։



Հիշեցնենք՝ Հայաստան այցելության օրը՝ նա կքննարկի ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման հաջորդ քայլերը՝ ներառյալ երկրում ոլորտային համագործակցության ամրապնդումը և ԵՄ ներդրումները, ինչպես նաև բարեփոխումներին և տեղահանված անձանց ինտեգրման ուղղությամբ ԵՄ աջակցությունը: Նա կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև կառավարության անդամներին, այդ թվում՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանին և Տիգրան Խաչատրյանին, ինչպես նաև Ազգային ժողովի պատգամավորներին, բիզնեսի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։

 

Մայիսի 3-ին և 4-ին Կուպմանը կայցելի Ադրբեջան՝ քննարկելու ԵՄ-Ադրբեջան համագործակցությունը, ներառյալ տարածաշրջանային կապերը և վերականգնվող էներգիայի ոլորտում համագործակցությունը: Նա կհանդիպի կառավարության ներկայացուցիչների, այդ թվում՝ Ալիևի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ: Գլխավոր տնօրենը կառաջարկի Ադրբեջանում ստեղծել ականազերծման եվրոպական խումբ՝ ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։



 



--00—ՍՊ