Մադրիդի մրցաշար․ Նադալը դուրս եկավ 1/8 եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

դդ

«Մեծ սաղավարտի» 22-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ, 37-ամյա իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դուրս է եկել Մադրիդում (Իսպանիա) ընթացող Masters շարքի մրցաշարի 1/8 եզրափակիչ։

1/16 եզրափակիչ խաղում իսպանացին 6:1, 6:7 (5:7), 6:3 հաշվով հաղթել է արգենտինացի Պեդրո Կաչինին։ Հանդիպման տեւողությունը 3 ժամ 5 րոպե էր։

Հաջորդ փուլում Նադալը կխաղա չեխ Իրժի Լեգեչկայի հետ, ով իր մրցախաղում հաղթեց բրազիլացի Տիագո Մոնտեյրոյին (6:4, 7:6 (9:7)):

Մրցաշարի գործող չեմպիոնն իսպանացի Կարլոս Ալկարասն է։



Աղբյուրը՝ Armsport

--00—ՍՊ