«Արարատը» 89 տարեկան է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

f

Երևանի «Արարատը» 89 տարեկան է:

1935թ․-ին Երևանում, Վռամշապուհ Մերանգուլյանի գլխավորությամբ, ստեղծվել է «Սպարտակ» ֆուտբոլային ակումբը: Սկզբնական շրջանում թիմը հանդես էր գալիս ազգային առաջնություններում: Ակումբի առաջին կարևոր ձեռքբերումը 1940թ․-ին էր, երբ «Արարատը» նվաճեց Հայաստանի գավաթը: Այդ ժամանակ թիմն արդեն կրում էր «Դինամո» անունը:

1963թ․-ին, անցնելով «Աշխատանք» պետական միավորման հսկողության տակ, թիմը վերանվանվեց «Արարատ»: Հենց արդ տարի էլ թիմը դուրս մնաց ԽՍՀՄ Բարձրագույն խմբից վերադառնալով միայն 3 տարի անց։ 1966 թ.-ից սկսած «Արարատը» մշտապես հանդես էր գալիս ԽՍՀՄ բարձրագույն լիգայում: Այդ տարի թիմը համալրեցին Ալյոշա Աբրահամյանը և Ալեքսանդր Սյոմինը` ճանաչվելով «մրցաշրջանի լավագույն նորեկներ»:

1971 թ «Արարատը» Նիկոլայ Գլեբովի ղեկավարությամբ արժանացավ ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալի: Սա Հայկական ԽՍՀՄ ակումբների առաջին մեծ ձեռքբերումն էր: Թիմի միանգամից 6 ֆուտբոլիստներ հայտնվեցին խաղաշրջանի ԽՍՀՄ լավագույն 33 ֆուտբոլիստների ցանկում. Իշտոյան, Անդրիասյան, Մարկարով, Զանազանյան, Կովալենկո և Մեսրոպյան:

1972 թվականի սեպտեմբերի 13-ին «Արարատը» նշեց իր նորամուտը Եվրոպայի գավաթի խաղարկությունում:

ֆ

«Արարատ» ֆուտբոլային ակումբի պատմության գագաթնակետն է համարվում 1973 թ. խաղաշրջանը, երբ թիմը ղեկավարում էր լեգենդար մարզիչ Նիկիտա Սիմոնյանը: Հենց այս անձնավորության հետ է կապված 1973 թվականի հաջողությունը: Թիմը հաղթանակ է տոնում ԽՍՀՄ առաջնության և ԽՍՀՄ գավաթի խաղարկությունում` Կիևի «Դինամոյի» հետ հիշարժան խաղով, այդպիսով գրանցելով «ոսկե դուբլ»:

1974 թվականի աշնանը «Արարատն» իր նորամուտը նշեց Եվրոպայի Չեմպիոնների Գավաթի խաղարկությունում: Առաջին երկու փուլի մրցակիցները «Վիկինգ»-ը և «Կորկ Սելթիկը» լուրջ դիմադրություն ցույց չտվեցին` պարտվելով համապատսխանաբար` 2:6 և 1:7 հաշվով: Քառորոդ եզրափակչում վիճակահանությամբ «Արարատին» բաժին ընկավ գործող գավաթակիր Մյունխենի «Բավարիան»:

Հյուրընկալվելիս թիմը պարտություն կրեց 0:2 հաշվով: Երևանում «Արարատը» լավ խաղ ցույց տվեց պաշտպանությունում և նույնիսկ գրավեց ահեղ մրցակցի դարպասը, սակայն մեկ գնդակը բավարար չէր ՈւԵՖԱ-ի գլխավոր մրցաշարին հետագա մասնակցության համար: Մրցաշարի լավագույն ռմբարկու ճանաչվեց Էդուարդ Մարկարովը (Գերդ Մյուլլերի հետ):



Աղբյուրը՝ Armsport

--00—ՍՊ