«Եթե տեսնենք, որ Ֆրանսիան Հայաստանին մահաբեր զենք է տալիս, թող ոչ ոք մեզանից չնեղանա»․ Ալիև

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

դդ





Օկուպացված Շուշիում՝ իր ելույթում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին՝ պնդելով Ֆրանսիայի կողմից «մահաբեր զենք» մատակարարելու մասին․



«Եթե այսօր մենք կրկին տեսնենք, որ Ֆրանսիան Հայաստանին մահաբեր զենք է տալիս, եթե տեսնենք, որ այդ սպառազինությունը հասել է կրիտիկական մակարդակի, ապա թող ոչ ոք մեզանից չնեղանա։ Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները, նրանց սուտ խոստումներ տալով, կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն», - ասել է նա, խոսքերն են մեջբերում ադրբեջանական լրատվամիջոցները:

--00—ՍՊ