ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը վստահ է, որ Հայաստանի հետ այսօր կայանալիք բանակցությունները կնպաստեն կարգավորման գործընթացին:
Բայրամովը նաև շնորհակալություն է հայտնել ղազախական կողմին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ խաղաղ գործընթացի առաջմղմանն աջակցելու համար:
Նշենք, որ Ալմաթիում մեկնարկել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։
--00—ՅՄ