Կարևոր այց Հայաստան Եվրամիություն-ԱՄՆ-Հայաստան բարձր մակարդակի միջոցառումից հետո․ Կուպման

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

l-0x0wh-786x458z-1

«Կարևոր այց Հայաստան ապրիլի 5-ին կայացած Եվրամիություն-ԱՄՆ-Հայաստան բարձր մակարդակի միջոցառումից հետո»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կոոպմանը։

«Ակնկալում եմ Հայաստանի մի շարք ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել Եվրոպայի և Հայաստանի միջև ավելի սերտ համագործակցության առաջնահերթությունները և բացահայտել կայունության և աճի հնարավորությունները մեր նոր ծրագրի շրջանակում»,- նշել է պաշտոնյան։

--00—ՅՄ