ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News
Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Խարկովում ավերվել է Ադրբեջանի պատվավոր հյուպատոսության շենքը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն: Աշխատակիցները չեն տուժել, նրանք տեղափոխվել են անվտանգ վայր:
«Օդային հարվածների հետևանքով լրջորեն վնասվել է Խարկովում Ադրբեջանի հյուպատոսության շենքը»,- ասված է ԱԳՆ հայտարարությունում:
Փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս այլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։ Այսօր նախատեսվում է բանակցությունները 3-րդ փուլ։
--00—ԼՄ