Լաբորատոր փորձաքննության արդյունքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

տոմ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները «Հար-Մա Եղբայրներ» ՍՊԸ պահածոների արտադրամասում (Արարատի մարզ, գ. Գեղանիստ) իրականացվող ստուգման ընթացքում նմուշառում են կատարել արտադրվող տոմատի մածուկից և ներկայացրել լաբորատոր փորձաքննության։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից;

🔴 Պարզվել է, որ «Տոմատի մածուկ» արտադրատեսակը B. subtilis խմբի սպոր առաջացնող մեզոֆիլային աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ միկրոօրգանիզմներ և Մեզոֆիլային կլոստրիդիաներ (բացառությամբ C. Botulinum-ի և (կամ) C. Perfringens-ի) ցուցանիշներով չի համապատասխանում Մաքսային Միության պահանջներին և համարվում է վտանգավոր սննդամթերք:

❌ Պահածոների արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ տոմատի մածուկի արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։

--00—ԼՀ