ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News
Ռուսաստանը հայտարարել է ամերիկյան 6 ATACMS հրթիռների և ֆրանսիական 2 Hammer ռումբերի խոցման մասին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությանբ մեջ նշվում է. «Ուկրաինական 10 անօդաչու թռչող սարք, ԱՄՆ արտադրության 6 ATACMS մարտավարական հրթիռ, ֆրանսիական արտադրության 2 Hammer ռումբ են խոցվել ռուսական ՀՕՊ համակարգերի կողմից»։
Հաղորդագրության մեջ չի նշվում, թե ուր են ուղղված եղել այդ հրթիռները և որտեղ են դրանք խոցվել:
Ղրիմի նահանգապետ Սերգեյ Ակսյոնովը իր հերթին հայտնել է, որ ATACMS հրթիռները խոցվել են թերակղզու վրա։
--00—ՍՊ