Ադրբեջանը հանդես է գալիս Հայաստանի հետ երկկողմ և խաղաղ բանակցությունների օգտին․ Բայրամով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

բբ.

Երկկողմ և խաղաղ բանակցությունները, որոնց աջակիցն է Ադրբեջանը, նախատեսված են Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Արաբական Լիգա-Կենտրոնական Ասիա-Ադրբեջանի Հանրապետություն տնտեսական ֆորումի և համագործակցության 3-րդ հանդիպմանը։

Արտաքին գործերի նախարարը նշեց, որ սահմանազատման հանձնաժողովների միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածությունները ապացուցել են, որ ամենաարդյունավետ և հաջողված գիծն են փոխադարձ արդյունքների հասնելու առումով։

--00—ԼՀ