Հանգիստ քնիր, Նիկոլ. Ալիեւն ու Էրդողանը գնացել են Զեյնաբ տատու մոտ վախ բռնելու. Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

70.thumb_.png

Փաստորեն անգամ ստեղծված իրավիճակում Հայաստանի դավաճան ռեժիմը հայ ժողովրդի անվտանգության ապահովման հարցը լուծում է աննախադեպ «փայլուն» կերպով։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Մեր «ռազմավարական տրիադան» հետեւյալն է։

1. Նիկոլի գրառումները թվիտերում. ապահովելու են դիվանագիտական ցնցող հաղթանակներ։

2. Եվրոպական միությունից ժամանող դիտորդները. ամրապնդելու են հայ-ադրբեջանական սահմանը ողջ երկայնքով։

3. Հնդկաստանից պատվիրված, լիարժեք չփորձարկված ու երկու տարվա ընթացքում հազիվ մատակարարվելիք հրթիռային կայանքերը. փակելու են Հայաստանի օդը:

Հանգիստ քնիր, Նիկոլ. Ալիեւն ու Էրդողանը գնացել են Զեյնաբ տատու մոտ վախ բռնելու»,-գրել է նա։

--00—ԶՀ