«Մեծամոր» արգելոց-թանգարանի մոտակայքում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

434708803_382968074699301_8086247548317232271_n

Մարտի 30-ին, ժամը 13։59-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տարոնիկ գյուղի «Մեծամոր» արգելոց-թանգարանի մոտակայքում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:05-ին, մարվել՝ 17:32-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ:

--00—ՅՄ