Հացավան գյուղում այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Սեպտեմբերի 29-ին, ժամը 17:24-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացավան գյուղի մոտակա դաշտում այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:45-ին, մարվել՝ 20։02-ին: Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ:

--00--ԱԹ