ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News
Կալանավորվել է ՌԴ ՊՆ նախկին փոխնախարար Թիմուր Իվանովի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու գործով երրորդ անձը՝ Ալեքսանդր Ֆոմինը։ Այս մասին հայտնել են դատարանում, գրում են ռուսական ԶԼՄ-ները։
«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախկին փոխնախարարի գործով մեկ այլ անձ ուղարկվել է կալանքի։ Ֆոմինը կալանավորվել է մինչև հունիսի 23-ը»,- ասվում է Մոսկվայի քաղաքային ընդհանուր իրավասության դատարանի տելեգրամյան ալիքում։
Հետաքննությունը կարծում է, որ Ֆոմինը Իվանովին և նրա ընկերոջն օգնել է շրջանցել օբյեկտների վերանորոգման և վերակառուցման համար վճարումները։
--00—ԼՀ