ՄԻՊ-ը PR դպրոցի շրջանավարտների հետ քննարկել է հանրային հաղորդակցության ռազմավարությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News 

ю

Մարդու իրավունքների պաշտպանն այսօր ընդունել է «Հայկական Փի Ար ասոցիացիայի» նախագահ Աստղիկ Ավետիսյանի ղեկավարած PR դպրոցի շրջանավարտներին։

Արման Թաթոյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հաղորդակցության ռազմավարությունը, հատկապես ճգնաժամային իրավիճակներում ճիշտ հաղորդակցության իրականացման առանձնահատկությունները, իրազեկման արշավների կարևորությունը և այլն։

Պաշտպանը տեղեկացրել է, որ հասարակության հետ հաղորդակցությունը կենդանի գործընթաց է և գտնվում է մշտական զարգացման մեջ՝ հիմքում ունենալով մարդու կամ հարցի նկատմամբ անհատական մոտեցման սկզբունքը։



Նա շեշտել է, որ հանրային մարմին-հասարակություն կապի, պետության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության հարցում լրագրողներն ունեն սկզբունքային դեր և շատ կարևոր է նաև լրագրողների հետ անհատական աշխատանքը հաստատության վերաբերյալ կարծրատիպերի վերացման, ինչպես նաև, ընդհանուր առմամբ, պաշտպանի աշխատանքների լուսաբանման հարցերում։

PR դպրոցի շրջանավարտները մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող տարբեր հարցեր են ուղղել պաշտպանին։ Արման Թաթոյանը բարձր է գնահատել «Հայկական Փի Ար ասոցիացիայի» դերը և հաջողություններ է մաղթել PR մասնագետներին՝ կարևորելով նրանց գործունեությունը խոսքի ազատության զարգացման հարցում։

--00--ԱՀ