«Ցեղակրոն» կուսակցությունը հանդես է գալու ֆորմալ կառույցով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

շանթ

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը հայտարարություն է տարածել.

«Հարգելի՛ հայրենակիցներ.

Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև գնահատելով Շանթ Հարությունյանի կողմից առաջ քաշված գաղափարների նկատմամբ հանրային հետաքրքրությունը և դրական վերաբերմունքի դրսևորումը, գաղափարակից ընկերներով իրականացրել ենք որոշ քննարկումներ: Որոշում է կայացվել մեր գաղափարական-քաղաքական պայքարին հաղորդել կազմակերպված բնույթ՝ հանդես գալով ֆորմալ կառույցով:

Կարծում ենք, այսպիսի ճանապարհը հնարավորություն կտա ոչ միայն գաղափարակից ընկերներին պայքարն ավելի արդյունավետ դարձնել, այլ նաև բոլոր համախոհ քաղաքացիները հնարավորություն կունենան դրսևորել իրենց աջակցությունը տարբեր եղանակներով:

Հանդիպումները կրելու են ամենօրյա բնույթ՝ Թումանյան 34 հասցեում գտնվող մեր գրասենյակում:

Հանդիպումներին մասնակցելու համար կարող եք գրանցվել նախապես՝ գրելով նշված էջերին՝ Շանթ Հարությունյան/Shant Harutyunyan, Shahen Harutyunyan , կամ զանգահարելով +37477391707 հեռախոսահամարին»,-նշված է հայտարարության մեջ:

--00—ՄՀ