Որո՞նք են ՀՀ-ում նորածիններին տված ամենահայտնի անունները. ցանկ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

նկար

Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2020 թվականին ՀՀ-ում նորածիններին տրված ամենահայտնի անունների ցուցակը:

Ցուցակը գլխավորում են Նարե և Դավիթ անունները: Նարե անունով կոչել են 744 նորածին աղջկա, իսկ Դավիթ՝ 1353 տղայի։ Աղջիկների ամենատարածված անունների հնգյակում են Մարիան (615), Անգելինան (590), Արփին (504) և Մանեն (442):

Տղամարդկանց անուններից հնգյակում են Նարեկը (903), Հայկը (610), Մարկը (576) և Մոնթեն (567):

Նորածին տղաների անունների ցանկում կտրուկ աճել է Մոնթե անունով երեխաների թիվը։

--00—ԼՄ