ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ քննվող սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստն անցնում է դռնփակ ռեժիմով։ Այս մասին հայտնում են ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմից:
ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը տեղեկացրեց, որ պաշտպանյալի առողջական վիճակի վերաբերյալ միջնորդություն ունի և խնդրեց, որ այն քննվի դռնփակ ռեժիմով։
Բացի այդ, դատավոր Դանիբեկյանը նաև տեղեկացրեց, որ դատարան է ստացվել նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի դիմումը Նիժնի Նովգորոդ մեկնելու վերաբերյալ։
--00--ԱԹ