Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News 

ԱԳՆ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Քաթարում կայացած հանդիպման ժամանակ թուրք գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները: Այս մասին տեղեկանում ենք Չավուշօղլուի թվիթերյան գրառումից։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

​Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև վերջին իրադարձությունները Ղարաբաղում, Լիբիայում և Սիրիայում։

Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիայի Մերսին նահանգի Գյուլնարի շրջանում տրվել է «Աքքույու» ատոմակայանի 3-րդ էներգաբլոկի կառուցման մեկնարկը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook-ի իր էջում հայտնել էր, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել հենց օդանավակայանում, որտեղ ռուսական պատվիրակությունը ժամանել է Սաուդյան Արաբիայից, իսկ թուրքականը ՝ Ղրղզստանից:

 --00—ՄՀ